Մնուչինը Թուրքիային սպառնացել է հավելյալ պատժամիջոցներով

Մնուչինը Թուրքիային սպառնացել է հավելյալ պատժամիջոցներով

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել Է, որ Թուրքիայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառվեն, եթե նա չդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում: Այդ մասին հայտնել Է Agence France-Presse (AFP)-ը: Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իտալիայի իր պաշտոնակից Սերջո Մատարելայի հետ հոկտեմբերի 16-ին Սպիտակ տանն անցկացված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները լրացուցիչ «ավերիչ պատժամիջոցներ» կսահմանի Թուրքիայի նկատմամբ, եթե ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը համաձայնության չհասնի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում կայանալիք հանդիպմանը: Հոկտեմբերի 16-ին Էրդողանը Sky News հեռուստաալիքի լրագրողին հայտարարել Էր, որ մտադիր չԷ շփվել Փենսի հետ, քանի որ պատրաստ Է երկխոսություն վարել միայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Դրանից հետո Փենսի ներկայացուցիչ Քեթի Ուոլդմանը հայտարարել Էր, որ փոխնախագահը, այդուամենայնիվ, այցով կուղևորվի Թուրքիա: Ավելի ուշ հայտնի Է դարձել, որ Էրդողանն, այնուամենայնիվ, հանդիպում կունենա ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ: Էրդողանը նաև պատրաստ Է ընդունել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին, որը Թուրքիա Է ուղևորվում Փենսի հետ միասին: Հոկտեմբերի 14-ին նախագահ Թրամփը հրամանագիր Է ստորագրել, որը Պետդեպարտամենտին և ֆինանսների նախարարությանը թույլ Է տալիս սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ Սիրիայի հյուսիսում նրա ռազմական գործողության համար: Այդ հրամանագրի հիման վրա Վաշինգտոնը պատժամիջոցներ Է սահմանել Թուրքիայի ազգային պաշտպանության և Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության, այդ գերատեսչությունների ղեկավարներ Հուլուսի Աքարի և Ֆաթիհ Դոմնեզի, ինչպես նաև ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի դեմ: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում հայտարարել են, որ պատրաստ են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի կառավարության պաշտոնյաների, ինչպես նաև պետական կորպորացիաների դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: