Ընդդեմ ՀՀ կառավարության. Դավիթ Հարությունյանը ժամը 1500 դոլարով ծառայություն է մատուցում ՀԿԵ-ին. «Ժամանակ»

Ընդդեմ ՀՀ կառավարության. Դավիթ Հարությունյանը ժամը 1500 դոլարով ծառայություն է մատուցում ՀԿԵ-ին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի և կառավարությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Դավիթ Հարությունյանի համատեղ բիզնեսը փլուզվել է, և հիմա նրանք առանձին են իրավաբանական գործունեություն իրականացնում: Մասնավորապես՝ Հարությունյանը ժամը 1500 դոլար վարձավճարով իրավաբանական խորհրդատվություն է մատուցում Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությանը, որը այս պահին զբաղված է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագիրը լուծարելով: Ստացվում է, որ Հարությունյանը ներկայացնում է օտարերկրյա ընկերության շահերը ընդդեմ Հայաստանի կառավարության, և հաղթելու դեպքում էլ իր իրավաբանական ծառայությունները պետք է վճարվեն Հայաստանի բյուջեից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: