Էրդողանին խնդրել են դևի չվերածվել

Էրդողանին խնդրել են դևի չվերածվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակում ևս մի նամակ է եղել՝ արտասովոր խնդրանքով: Ուղերձի բովանդակությունը ցույց է տվել CNN հեռուստաալիքը: Թրամփն իր նամակում մեջբերել է պաստոր Էնդրյու Բրանսոնի խոսքերը, որն աշխատել և քարոզել է Թուրքիայում: Պաստորի հաղորդագրության մեջ ասվում էր, որ պատմությունը դեռ կարող է Էրդողանին շնորհակալություն հայտնել, եթե նա ամեն բան ճիշտ անի: Սակայն պաստորը հավելել է, որ սխալի դեպքում Էրդողանը պատմության մեջ որպես դև կմնա: Նշվում է, որ Թրամփի նամակը հոկտեմբերի 9-ին է գրվել: Այդ օրը Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց Սիրիայում: Բրանսոնը ձերբակալվել է 2016 թվականի դեկտեմբերի 9-ին՝ լրտեսության և ահաբեկիչներին սատարելու մեղադրանքով: