Թրամփը անվանել է Թուրքիայի դեմ «ավերիչ պատժամիջոցների» կիրառման պայմանը

Թրամփը անվանել է Թուրքիայի դեմ «ավերիչ պատժամիջոցների» կիրառման պայմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը չկարողանա համաձայնության գալ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ Սիրիայի հարցով, հայտնում է ՏԱՍՍ-ը: Թրամփը կարծում է, որ Փենսը հաջող հանդիպում կունենա Էրդողանի հետ: Նա հավելել է, որ եթե պայմանավորվածություն ձեռք չբերվի, ամերիկյան կողմը պատժամիջոցներ կկիրառի, տուրքեր և այլ միջոցներ, որոնք լրջորեն կանդրադառնան Թուրքիայի տնտեսության վրա և կործանարար ազդեցություն կունենան: