Իրանի նախագահի եղբորը բանտ են տեղափոխել պատիժը կրելու համար. IRIB

Իրանի նախագահի եղբորը բանտ են տեղափոխել պատիժը կրելու համար. IRIB

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբորը՝ Հոսեյն Ֆերեյդունին, տեղափոխել են բանտ, որտեղ նա կկրի հնգամյա պատժաժամկետը: Այդ մասին հայտնել Է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով նրա փաստաբանին: «Հոսեյն Ֆերեյդունն այսօր տեղափոխվել Է «Էվին» բանտ՝ կրելու հնգամյա պատժաժամկետը»,-ասված Է IRIB-ի հաղորդագրության մեջ: Հոկտեմբերի սկզբին Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլին հայտնել Էր, որ Հասան Ռոհանիի եղբայրը հինգ տարվա բանտարկության Է դատապարտվել կոռուպցիայի՝ կաշառք ստանալու համար: Բացի բանտային պատժաժամկետից, նա պետք Է վճարի խոշոր դրական տուգանք: ISNA գործթակալությունն ավելի վաղ հայտնել Է, որ Ֆերեյդունը ձերբակալվել Է 2017 թվականին, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»: