ԱՄՆ-ը Թուրքիայի Halkbank պետական բանկին մեղադրել է խարդախության եւ փողերի լվացման մեջ

ԱՄՆ-ը Թուրքիայի Halkbank պետական բանկին մեղադրել է խարդախության եւ փողերի լվացման մեջ

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը Թուրքիայի Halkbank պետական բանկին մեղադրել Է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների խախտման, խարդախության եւ փողերի լվացման մեջ: Այդ մասին ասված Է գերատեսչության հոկտեմբերի 15-ին հրապարակված հայտարարության մեջ: Հայցը ներկայացված Է Նյու Յորքի նահանգի Հարավային օկրուգի ֆեդերալ դատարան: ԱՄՆ-ի արդարադատության նախարարության պնդմամբ՝ ֆինանսական ինստիտուտը «մեղսակից Է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցող բազմամիլիարդանոց սխեմայի»: «Թուրքիայի Halkbank պետական բանկը մեղադրվում Է այն բանում, որ մասնակցել Է հանցավոր նախահամաձայնությանը՝ նպատակ ունենալով վիժեցնել ԱՄՆ-ի պատժամիջոցները իրանական ռեժիմի դեմ՝ Իրանին հնարավորություն ընձեռելով օգտվելու միլիարդավոր դոլարներից»,-հայտարարել Է ԱՄՆ-ի արդարադատության նախարարի օգնական Ջոն Դեմերսը, որը տնօրինում Է ազգային անվտանգության հարցերը: Նրա վկայությամբ, խոսքը վերաբերում Է «Իրանի դեմ պատժամիջոցների ամենալուրջ խախտումներից մեկին»: ԱՄՆ-ի արդարադատության նախարարության վարկածով՝ Halkbank-ը 2012 թվականից մինչեւ 2016 թվականն ընկած ժամանակաշրջանում օժանդակել Է Իրանին «ԱՄՆ-ի ֆինանսական համակարգ մուտք ստանալու հարցում»: Բանկը նաեւ օգնել Է Թեհրանի իշխանություններին շահույթ ստանալ նավթի ու գազի վաճառքից, ինչպես նաեւ ոսկի գնել: Ինչպես ասված Է հայցադիմումի մեջ, այդ մասին իրազեկված Էին Թուրքիայի եւ Իրանի պաշտոնատարները: ԱՄՆ-ի իշխանությունների տեղեկությունների համաձայն, իրանական իշխանությունները հաշիվներ են ունեցել Halkbank-ում, որոնցում պահվում Էին միլիարդավոր դոլարներ: Ընդհանուր առմամբ, ինչպես պնդում Է ամերիկյան կողմը, Halkbank-ի միջոցով ի շահ Իրանի անցել Է մոտավորապես 20 մլրդ դոլար: Ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանության ներկայացուցիչը հայտարարել Է, որ բանկին առաջադրված մեղադրանքները դրական ազդեցություն չեն գործում երկկողմ հարաբերությունների վրա։