Բակո Սահակյանը մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Բակո Սահակյանը մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին Երևանում մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Ինչպես տեղեկացրեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատավության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել իրեն մարդու իրավունքների և ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ուղղված գործունեության համար մարդասիրական մրցանակ հանձնելու համար՝ նշելով, որ Արցախյան շարժումը և Արցախի Հանրապետության պետականաշինության գործընթացը հանդիսանում են մարդու իրավունքների պաշտպանության և ինքնորոշման օրինակելի դրսևորում: