Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է անցկացրել Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի ուսանողների համար

Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է անցկացրել Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի ուսանողների համար

11 հոկտեմբերի 2019 թ., Երևան. Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը դասախոսությամբ հանդես եկավ Երիտասարդ առաջնորդների միջազգային “BuissUp” դպրոցի մասնակիցների առջև: Ունկնդիրները՝ 20-30 տարեկան, տարբեր երկրներից ժամանած 70 մասնակիցներ էին: Անդրեյ Պյատախինը երիտասարդների հետ կիսվեց իր հաջողության պատմությամբ՝ խոսելով կարիերայի և անձնային աճի մասին: Աշխատանքային փորձ ունենալով տարբեր քաղաքներում և երկրներում՝ Beeline-ի ղեկավարն ընդգծեց ինտեգրման, նոր մշակույթի ընդունման և դրանում աշխատելու կարողության կարևորությունը: Նա նաև խոսեց այն հմտությունների մասին, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր առաջնորդին ու հաջողակ մենեջերին: «Մասնագիտական ​​հմտությունների կատարելագործման հարցում ձեր հիմնական օգնականներն ու ուսուցիչներն են ձեր գործընկերները, ղեկավարներն ու ենթակաները: Ամեն օր նոր հավակնոտ նպատակներ դրեք ձեռ առաջ և ձգտեք հասնել դրանց` դառնալով ավելի լավը, քան երեկ: Չկան անհասանելի նպատակներ, կարևոր է չվախենալ պարտություններից, այլ ուրախությամբ ընդունել դրանք որպես անգնահատելի փորձ, վերլուծել և եզրակացություններ անել: Հենց սա է հաջողության գաղտնիքը», - ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Երիտասարդ առաջնորդների աջակցման հիմնադրամի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը շնորհակալական խոսք ուղղեց պատանիներին և արտասահմանցի հյուրերին. «Կարևորն այն է, որ հենց երիտասարդ սերունդն է իրականացնում այնպիսի նախագծեր, և դրանց մասնակից են դառնում նույն սերնդի այլ ներկայացուցիչներ: Տարբեր երկրներից երիտասարդները հավաքվել էն ստեղծագործելու և միասին կառուցելու իրենց պայծառ ապագան»: Երրորդ տարին անընդմեջ անցկացվող Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի կազմակերպիչը Երիտասարդ առաջնորդների աջակցության հիմնադրամն է: Դպրոցը կապող օղակ է սկսնակների և արդեն կայացած, բարձրակարգ մասնագետների ու գործարարների միջև: Դասընթացների ու սեմինարների թեման էր «Գաղափարից դեպի իրականացում», որի շրջանակում խոսնակները WayUp ձևաչափով շոշափեցին հետևյալ թեմաները՝ խնդիրների հայտնաբերում, գաղափարի առաջացում, ապրանքանիշի առաջխաղացում, բիզնես պլանի ստեղծում և ներկայացում: Նշենք, որ Անդրեյ Պյատախինի ելույթը տեղի ունեցավ Beeline-ի և Երիտասարդ առաջնորդների աջակցության հիմնադրամի համագործակցության շրջանակներում: