ԴիջիՔաղաք՝ Երևանում. Digitain-ը ստարտափերի համար քաղաք է կառուցում քաղաքի մեջ

Առաջադիմական քաղաքականությւոն, նորարական մոտեցումներ, տարիներով կուտակած փորձ, գիտելիքի կրող և փոխանցող․ խոսքը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար՝ «Դիջիթեյն» ընկերության մասին է։ Հիմնվելով իր փորձի ու գիտելիքի վրա՝ ընկերությունն առաջարկում է նորարարություններ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում Հայաստանում և նրա սահմաններից դուրս, ինչի շնորհիվ ընկերությունն այսօր ծանրակշիռ տեղ է զբաղեցնում թե՛ հայկական և թե՛ միջազգային շուկաներում: Ուստի պատահական չէ, որ ընկերությանը վստահվեց տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT 2019-ի բրոնզե հովանավորությունը։ Դիջիթեյնը համաշխարհային միջոցառման շրջանակում ազդարարեց խոշորամասշտաբ ծրագրի մեկնարկը․ Դիջիթաունը միտված է խթանել ստարտափ էկոհամակարգի և տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների աճը Հայաստանում և տարածաշրջանում: Դիջիթեյնը ներկայացրեց իր ապագա համալիրի մակետը, որը տեղակայված է լինելու Իսակովի պողոտայում: Կարևոր է նշել, որ նախագիծը ենթադրում է աշխատանքային տարածքի տրամադրում (անվարձահատույց առաջին տարվա համար) բոլոր խոստումնալից և հեռանկարային ստարտափերին: Նաև նախատեսվում է տրամադրել աշխատանքային տարածք այն գործող կազմակերպություններին, որոնք նպատակաուղղված ձգտում են զարգանալ մեր տարածաշրջանում: Առավել մանրամասն՝ տեսանյութում: