Apple-ը թողարկել Է macOS Catalina-ի նոր տարբերակը

Apple-ը թողարկել Է macOS Catalina-ի նոր տարբերակը

Apple ամերիկյան ընկերությունը macOS Catalina օպերացիոն համակարգի նոր տարբերակ Է թողարկել անհատական համակարգիչների եւ սերվերների համար։ Ինչպես նշվում Է հաղորդագրության մեջ, որը հոկտեմբերի 7-ին զետեղվել Է ընկերության կայքում, օգտատերերը մուտքի հնարավորություն են ստանում Apple Arcade նոր ծառայություն, որտեղ հավաքված են նոր համակարգչային խաղեր: Բացի այդ, օպերացիոն համակարգը պարունակում Է Apple Music, Apple Podcast եւ Apple TV հավելվածների նորացված տարբերակները: Sidecar նոր գործառույթը հնարավորություն Է տալիս iPad-ն օգտագործել որպես լրացուցիչ դիսփլեյ կամ Apple Pencil սարքի օգտագործմամբ տեղեկատվության ներմուծման համար: Voice Control գործառույթը, նշվում Է հաղորդագրության մեջ, ապահովում Է ձայնով կառավարելու հնարավորությունը, Mac Catalyst նոր գործառույթը դյուրացնում Է անկախ մշակողների կողմից նոր հավելվածների ստեղծման հնարավորությունը, իսկ Screen Time գործառույթն «առաջին անգամ օգտատերերին հնարավորություն կտա տեսնել, թե որքան ժամանակ են նրանք ծախսում հավելվածների օգտագործման եւ կայքերից օգտվելու վրա»։