Պուտինը մեջբերում է արել Ղուրանից և Էր Ռիադին առաջարկել է С-400-ներ գնել

Պուտինը մեջբերում է արել Ղուրանից և Էր Ռիադին առաջարկել է С-400-ներ գնել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սաուդյան Արաբիային առաջարկել է ռուսական զենիթահրթիռային С-400 կամ С-300 համալիրներ գնել՝ նկատի ունենալով թագավորության նավթային օբյեկտների վրա դրոնների հարձակումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Պատասխանելով նավթավերամշակման գործարանների վրա հարձակման մասին հարցին՝ Ռուսաստանի ղեկավարը մեջբերում է արել Ղուրանից․ «Սուրբ Ղուրանում ասվում է, բացի քո ցեղի պաշտպանությունից, բռնության ցանկացած տեսակի անթույլատրելիության մասին։ Ահա իր ցեղը, իր երկիրը պաշտպանելու համար մենք կարող ենք Սաուդյան Արաբիային համապատասխան օգնություն ցուցաբերել»։ Նրա խոսքերով, թագավորության ղեկավարությանը «բավական է իմաստուն պետական որոշում կայացնել» և Իրանի օրինակով С-300-ներ կամ Թուրքիայի օրինակով С-400-ներ գնել։ Ռոհանիի հստակեցնող հարցին, թե որն է ավելի լավ գնել՝ С-300-ը թե С-400-ը, Պուտինը պատասխանել է․ «Թող ընտրեն»։ https://www.youtube.com/watch?v=rGtkJpi37yI&feature=youtu.be