Արխիվային տեսանյութ. 11-ամյա Քեյթ Միդլթոնը ելույթ է ունենում դպրոցի բեմում

Արխիվային տեսանյութ. 11-ամյա Քեյթ Միդլթոնը ելույթ է ունենում դպրոցի բեմում

Ցանցում անսպասելի արխիվային տեսանյութ են հրապարակել, որտեղ ապագա դքսուհի Քեյթ Միդլթոնը երգում է դպրոցական համերգի ժամանակ: Կադրերում արքայազն Ուիլյամի կինն ընդամենը 11 տարեկան է, բայց նա շատ արտիստիկ է և լավ է կատարում երգը: Դեռատի Քեյթ Միդլթոնը մասնակցում է «Իմ չքնաղ լեդի» ներկայացմանը: Ընդ որում, աղջկա արտաքին տեսքն անսովոր է՝ հավաքված մազեր, ուսերին սև շարֆ և մուգ երկար կիսաշրջազգեստ: «Քեյթը միշտ շատ ակտիվ է եղել արվեստի ոլորտում, և արդյունքում մենք այդ ժամանակվա մի քանի հիանալի տեսանյութեր ունենք»,- գրված է թագավորական ընտանիքի անդամների ֆան-էջում հրապարակված տեսանյութի մեկնաբանությունում: Հատկանշական է, որ դքսուհին ինքը և իր ընտանիքը չեն թաքցնում Քեյթ Միդլթոնի անցյալը: Նրանք հաճախ են արքայազն Ուիլյամի կնոջ մասնակցությամբ արխիվային տեսանյութեր հրապարակում: https://www.instagram.com/p/B2HHE9lnLqu/?utm_source=ig_embed