Երևանում բախվել են Hyundai-ն և առանց համարանիշի մոպեդը. կա տուժած

Երևանում բախվել են Hyundai-ն և առանց համարանիշի մոպեդը. կա տուժած

Սեպտեմբերի 16-ին մոպեդի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Արամ Խաչատրյան 25 շենքի հարևանությամբ բախվել են առանց համարանիշի մոպեդն ու Hyundai Elantra մակնիշի 35 ZQ 573 համարանիշի ավտոմեքենան: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մոպեդը կողաշրջվել է, վարորդն էլ ոտքի մասում ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության հրշեջ-փրկարարական ջակոտը ՝ 1 մարտական հաշվարկով: