«Հին Հոլիվուդի» ոճով. Բրեդ Փիթը նկարահանվել է GQ-ի շապիկի համար

«Հին Հոլիվուդի» ոճով. Բրեդ Փիթը նկարահանվել է GQ-ի շապիկի համար

Բրեդ Փիթը 55 տարեկան է և գտնվում է փառքի գագաթնակետին: Դերասանը նկարահանվել է Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում, նրա վերջին՝ Ad Astra ֆիլմը, ներկայացվել է Վենետիկի կինոփառատոնում: GQ ամսագրի լրագրողի հետ դերասանը զրուցել է Փասադենայի մերձակայքում գտնվող փակ լողավազանում: Հարցազրույցը կհրապարակվի ամսագրի հոկտեմբերյան համարում: Փիթը խոստովանել է, որ իրեն դուր չի գալիս Նյու Յորքը. չափից դուրս շատ են պապարացիները, որոնք ձգտում են լուսանկարել նրան: Եվ նա խոստովանել է, որ միայն Լոս Անջելեսում կարող է իրեն հանգիստ զգալ: Այժմ Փիթը զբաղվում է քանդակագործությամբ և շատ երաժշտություն է լսում, բայց ավելի քիչ ուշադրություն է դարձնում կինոարտադրությանը: «Ես գրեթե դադարել եմ կինոնկարներ դիտելուց, հետաքրքիր կերպարներ գտնելը դժվար է», իսկ լրագրողի այն պնդմանը, որ նա երբեմն երկար դադարներ է ունենում նկարահանումների միջև, դերասանը հաստատում է, որ դա այդպես է, և նա դա անում է գիտակցաբար, պարզապես այն պատճառով, որ դա հարմար է: