Գլխավորը ներկայումս Հայաստանում «ինչ եղել՝ չի եղել»-ը չէ, այլ այն, թե ինչ պետք է լինի. Արման Բաբաջանյան

Գլխավորը ներկայումս Հայաստանում «ինչ եղել՝ չի եղել»-ը չէ, այլ այն, թե ինչ պետք է լինի. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Հայաստանում փաստացի չկա Սահմանադրական դատարան։ Չափազանցություն կլինի ասել, թե այդ իրողությունը կաթվածահար է արել պետական կառավարումը կամ արդարադատությունը, որովհետև առաջինը, խոշոր հաշվով, կախված չէ ՍԴ-ից, և մեծ հաշվով, երբեք էլ չի եղել կախված և այդ կառույցը եղել է նախկին համակարգի գործիք, և երկրորդը հենց վերջին պատճառով՝ Հայաստանում չի եղել արդարադատություն, որ խոսենք արդարադատության համակարգի կաթվածահար լինելու մասին: Ամբողջ հարցն այն է, որ գլխավորը ներկայումս Հայաստանում «ինչ եղել՝ չի եղել»-ը չէ, այլ այն, թե ինչ պետք է լինի: Այստեղ է, որ անհրաժեշտ է լուծում և հանգուցալուծում: Հայաստանը չի կարող հանդուրժել ՍԴ նախագահ, որը Սահմանադրական արդարադատություն իրականացնելու և Սահմանադրության գերակայություն ապահովելու փոխարեն կամովին ստանձնել է Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «զրահաբաճկոնի» դերը։