Իրանի նախագահը բացատրել է Սաուդյան Արաբիայի վրա հարձակումը

Իրանի նախագահը բացատրել է Սաուդյան Արաբիայի վրա հարձակումը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը «Եմենի ժողովրդի ինքնապաշտպանություն» է անվանել: Նա նման հայտարարություն է արել Անկարայում Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի եռակողմ գագաթնաժողովից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: «Ես կցանկանայի ուշադրություն հրավիրել անվտանգության խնդիրներին: Եմենը ռմբակոծվում է ամեն օր, և զոհվում է այս երկրի անմեղ բնակչությունը: Հետևաբար Եմենի ժողովուրդը ստիպված էր պատասխանել զենքի հոսքի պատճառով, որն ամեն օր մտնում է Սաուդյան Արաբիա և օգտագործվում իրենց դեմ: Այն ինչ անում են Եմենի ժողովուրդը, ինքնապաշտպանություն է: Նրանք պաշտպանվում են հարձակումից»,- Ռոհանիի խոսքերը մեջբերում է գործակալությունը: Ավելի վաղ, Իրանի արտգործնախարարությունը հերքել էր Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտների վրա հարձակումներին մասնակցության մեղադրանքները, որոնք առաջ էր քաշել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Պոմպեոն Իրանին մեղադրել է «էներգակիրների համաշխարհային մատակարարման վրա աննախադեպ հարձակման» մեջ և կոչ է արել համաշխարհային հանրությանը դատապարտել ագրեսիան և ամեն ինչ անել, որպեսզի Իրանը պատասխանատվության ենթարկվի: ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմն առաջարկել է հարձակվել Իրանի նավթավերամշակման գործարանների վրա: