Մայքլ Ջեքսոնի թիկնապահը նշել է երգչի մահվան իրական պատճառը

Մայքլ Ջեքսոնի թիկնապահը նշել է երգչի մահվան իրական պատճառը

Մայքլ Ջեքսոնի թիկնապահը, երգչի մասին «Հետապնդիր ճշմարտությանը» ֆիլմի թողարկումից հետո, խոսել է փոփ երաժշտության արքայի մահվան իրական պատճառների մասին: Մեթ Ֆիդսը պնդում է, որ հենց մանկապղծության մեղադրանքներն էին Մայքլի մահվան հիմնական պատճառը: Daily Star-ին տված հարցազրույցում Ֆիդսը հայտարարել է, որ 2005-ի աղմկոտ դատավարությունից հետո Մայքլ Ջեքսոնը բառացիորեն պարանոիկ էր դարձել: Մեթի խոսքերով, Ջեքսոնի առողջական վիճակը վատթարացել է, երբ նա դատարանի առաջ է կանգնել 13-ամյա Գեվին Արվիզոյի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքով: Եվ նույնիսկ այն փաստը, որ երգիչն արդարացվեց, չի շտկել իրավիճակը. սթրեսի հետևանքները խիստ բացասական ազդեցություն են թողել նրա առողջական վիճակի վրա: «Դատավճռից հետո պարզ դարձավ, որ նա երբեք չի կարողանա վերադառնալ Մայքլ Ջեքսոնի ռեժիմին: Վերջում նա նման էր քայլող դիակի: Սնունդը և քունը նրա համար մեծ խնդիր էին, նա լիովին ջախջախված էր»,- ասել է Ֆիդսը: Майкл Джексон