Մեծ Բրիտանիայի վարչապետը բողոքի ցույցի պատճառով չեղարկել է մամուլի ասուլիսը Լյուքսեմբուրգում

Մեծ Բրիտանիայի վարչապետը բողոքի ցույցի պատճառով չեղարկել է մամուլի ասուլիսը Լյուքսեմբուրգում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը չեղարկել է մամուլի ասուլիսը Լյուքսեմբուրգում՝ ցուցարարների աղմուկի պատճառով, հաղորդում է Sky News-ը: Բորիս Ջոնսոնը ժամանել է Լյուքսեմբուրգ՝ բանակցելու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի հետ: Լյուքսեմբուրգի վարչապետի նստավայրի մոտ հավաքվել են բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք Brexit-ի դեմ ուղղված կարգախոսներ են վանկարկել: Բողոքի ակցիայի մասնակիցները սկսել են նվագել հայտնի կոմպոզիտոր Անտոնին Դվորժակի վերջին՝ 9-րդ սիմֆոնիան: Ի վերջո, Բեթելը ստիպված էր մամուլի ասուլիս անցկացնել մենակ՝ բրիտանական դրոշի և դատարկ ամբիոնի կողքին, որտեղ պետք է կանգնած լիներ Ջոնսոնը: «Այժմ ամեն ինչ կախված է պարոն Ջոնսոնից: Նա իր ձեռքում է պահում Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի քաղաքացիների ապագան Բրիտանիայում: Ժամանակը գնում է, պետք է այն խելամիտ օգտագործել»,- ասել է Բեթելը՝ ցույց տալով իր կողքին գտնվող դատարկ տեղը: Ավելի ուշ Ջոնսոնն ասել է, որ «արդար չի համարում», որ Լյուքսեմբուրգի վարչապետը շարունակել է ասուլիսը՝ հաշվի առնելով, որ «աղմուկն ակնհայտորեն շատ էր»: Բրիտանացի լրագրողները նշում են, որ բրիտանական կողմի ասուլիսը շենքի ներսում անցկացնելու խնդրանքը մերժվել էր «տեխնիկական խնդիրների» պատճառով, և Բեթելը դուրս էր եկել շենքից: https://twitter.com/SkyNewsPolitics/status/1173600989993193475?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1173600989993193475&ref_url=https%3A%2F%2Fkorrespondent.net%2Fworld%2F4140459-brytanskyi-premer-otmenyl-press-konferentsyui-v-luiksemburhe-yz-za-protesta