ԻՊ առաջնորդը խոսել է ապագայի ծրագրերի մասին

ԻՊ առաջնորդը խոսել է ապագայի ծրագրերի մասին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ինքնահռչակ «խալիֆա» Աբու Բաքր ալ-Բաղդադին ձայնագրություն է տարածել, որտեղ խոսում է իր կազմակերպության ապագա մտադրություններից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ահաբեկիչների հետ կապ ունեցող լրատվամիջոցների տեղեկատվությանը: «Ամենօրյա աշխատանք է ընթանում տարբեր ճակատներով»,- ձայնագրության մեջ ասում է ալ-Բաղդադին: Նա նշում է նաև տարբեր շրջաններ, մասնավորապես, Մալին և Լեվանտը, բայց ոչինչ չի ասում ամսաթվերի և ժամկետների մասին: Սա ահաբեկիչների առաջնորդի առաջին հրապարակային հայտարարությունն է այս գարնանից ի վեր: Դրանից առաջ նա հանդես չէր եկել ավելի քան հինգ տարի: Վերջին տարիներին բազմիցս տեղեկություններ են հայտնվել ալ-Բաղդադիի վերացման, նրա մահացու վիրավորվելու կամ գերեվարման մասին: Այդ բոլոր հաղորդագրությունները չեն հաստատվել: