Հաշվարկվել է Եվրոպայում նավթի պաշարները

Հաշվարկվել է Եվրոպայում նավթի պաշարները

ԵՄ երկրներում նավթի պաշարները կբավարարեն 90 օր. ներկա պայմաններում մատակարարման անվտանգության համար ռիսկեր չկան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ներկայացուցչին: Գործակալության զրուցակցի խոսքերով, նավթի և նավթամթերքների պաշարները մոտավորապես 955 միլիոն բարել են կազմում: «Ստեղծված իրավիճակում Եվրամիությանը նավթի մատակարարումների անվտանգության համար տեսանելի ռիսկեր չկան»,- եզրափակել է նա: Սեպտեմբերի 15-ին խոշոր արտահանող և նավթի խոշորագույն արտադրողներից մեկը հանդիսացող Սաուդյան Արաբիան կրկնակի անգամ կիճատեց նավթի արդյունահանումը: Դա տեղի է ունեցել անօդաչու թռչող սարքերի հարձակման և Saudi Aramco ազգային նավթային ընկերության տարածքում հրդեհի բռնկան հետևանքով: Սեպտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Saudi Aramco-ն մասամբ վերսկսել է նավթատար նավերի բեռնումը հումքով. ընկերության հաճախորդներին խոստացել են կատարել բոլոր պայմանագրային պայմանները, չնայած նավթի արդյունահանման նվազմանը: Միևնույն ժամանակ, նավթի արդյունահանման լիարժեք վերականգնումը կարող է տևել մի քանի ամիս, իսկ հումքի պաշարները կբավարարեն 26 օր: