Երևանում վարորդն ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը հիվանդանոցում մահացել է

Երևանում վարորդն ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը հիվանդանոցում մահացել է

Սեպտեմբերի 16-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 10:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 39-ամյա Էդգար Դ.-ն իր վարած Mitsubishi մակնիշի 11 ԼԼ 909 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ 2/8 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 79-ամյա Ռ.Ս.-ին: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, այնուհետև Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Աստղիկ բժշկական կենտրոն: Վրաերթի ենթարկվածը ժամեր անց հիվանդանոցում մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։