Վանեցյանի հրաժարականի տեքստն անթույլատրելի էր անվտանգության ծառայության ղեկավարի համար

Վանեցյանի հրաժարականի տեքստն անթույլատրելի էր անվտանգության ծառայության ղեկավարի համար

Հանրային կառավարման փորձագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրելէ. Այսօրվա Վանեցյանի հրաժարականի տեքստն անթույլատրելի էր անվտանգության ծառայության ղեկավարի և բարձրաստիճան սպայի համար: Սա ասում եմ որպես անվտանգության հաստատությունների բարեփոխումների երկարամյա մասնագետ: Անվտանգության ուժերն ու ծառայությունները չպետք է քաղաքականացվեն: Դրա փոխարեն, նրանք պետք է գտնվեն քաղաքական և քաղաքացիական վերահսկողության ներքո: Այդ վերահսկողության համար կան միջազգային լավագույն պրակտիկա համարվող ձևեր, որոնց հետևելը լավագույն լուծումը կլինի այսպիսի իրավիճակներից հետագայում խուսափելու համար: Այս թեմայով կարող եմ շատ երկար գրել, սակայն կսահմանափակվեմ այսքանով: