Ուկրաինայի նախագահը պատվավոր կոչում է շնորհել հունահռոմեական ըմբշամարտի զապորոժյան լեգենդ Լավրենտի Մայլամյանին

Ուկրաինայի նախագահը պատվավոր կոչում է շնորհել հունահռոմեական ըմբշամարտի զապորոժյան լեգենդ Լավրենտի Մայլամյանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի օրվա առթիվ «Ուկրաինայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատակից» կոչում է շնորհել լեգենդ Լավրենտի Շմավոնի Մայլամյանին, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։ Հայտնի է, որ Լավրենտի Մայլամյանը Զապորոժյեի մարզի հայ համայնքի ղեկավարն է։ Մայլամյանը պատանեկան տարիներից (1952թ․) զբաղվել է հունահռոմեկան ըմբշամարտով։ 1954թ․ Դնեպրոպետրովսկում կայացած Համամիութենական պատանեկան մրցումներում նա զբաղեցրել է առաջին տեղը։ 1956թ․ զորակոչվել է Խորհրդային բանակ, ծառայել է Ժիտոմիրում, որտեղ շարունակել է զբաղվել ըմբշամարտով․ դարձել է սպորտի վարպետի թեկնածու։ 1958թ․ Մայլամյանը գործուղվել է Լվովի սպորտային վաշտ, նույն թվին էլ դարձել է Ուկրաինայի հունահռոմեական ըմբշամարտի չեմպիոն։ Բացի այդ, նա Ուկրաինայի բազմակի մրցանակակիր է, ԽՍՀՄ զինված ուժերի զինծառայողների շրջանում զբաղեցրել է 1-2-րդ տեղերը։ 1958թ․ նրան շնորհվել է հունահռոմեական ըմբշամարտի «ԽՍՀՄ սպորտի վարպետ» պատվավոր կոչում, իսկ 1963թ․՝ «ԽՍՀՄ սպորտի պատվավոր վարպետ» կոչում։ 1957-1964թթ․ Մայլամյանը եղել է Ուկրաինայի զինված ուժերի հավաքական թիմի կազմում և մասնակցել է ԽՍՀՄ առաջնություններին։