«Իմ քայլը» որոշել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր կուսակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ խմբակցությունը որոշել է, որ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչին է վերաբերում խոսքը. «Սահմանադրական դատարանի դատավորի աշխատանքի դադարեցման հիմքերից մեկը էական կարգապահական խախտումն է և այս գործընթացը կարող է անցկացնել ԱԺ-ն, երբ խմբագրությունը բերի նախագիծ և գաղտնի քվեարկությամբ ձայների 3/5-ի առկայության դեպքում, դիմում են սահմանադրական դատարան և վերջնական որոշումը կայացնում է ՍԴ-ն»: