Թեհրանը չի բացառել վերադարձը ԳՀՀԾ-ով պարտավորությունների ամբողջական կատարմանը

Թեհրանը չի բացառել վերադարձը ԳՀՀԾ-ով պարտավորությունների ամբողջական կատարմանը

Թեհրանը կարող է վերադառնալ միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում իր պարտավորությունների ամբողջական կատարմանը, եթե մնացած մասնակիցները գործարքը կատարեն ամբողջությամբ և արդյունավետորեն: Այդ մասին սեպտեմբերի 16-ին հայտարարել է Իրանի փոխնախագահ, հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։ Նա նշել է, որ նախքան գործարքի շրջանակներում իր պարտավորությունների կատարումից մասնակիորեն շեղվել սկսելը, Իրանը ռազմավարական համբերություն է դրսևորել պայմանագրից ԱՄՆ-ի միակողմանիորեն դուրս գալուց հետո, որպեսզի ԳՀՀԾ-ի մնացած մասնակիցներին թույլ տա կատարել պարտավորությունները, ինչպես նաև փոխհատուցել Վաշինգտոնի կողմից ձեռնարկված միջոցի հետևանքները: «Կարևոր է նշել, որ իր պարտավորություններից Իրանի մասնակի շեղումը շրջելի է՝ գործարքի մյուս մասնակիցների կողմից ԳՀՀԾ-ի ամբողջական և արդյունավետ կատարման դեպքում: Ես կցանկանայի նշել, որ ԳՀՀԾ-ի պահպանումը միջազգային հանրակցության բոլոր անդամների ընդհանուր պատասխանատվությունն է»,- հայտարարել է Սալեհին՝ Վիեննայում ելույթ ունենալով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր խորհրդաժողովում։