Որոշակի ազդակներ կան, որոնց չի կարելի չանդրադառնալ. Վլադիմիր Վարդանյանը՝ ԱԺ նախագահի հայտարարության մասին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր խորհրդարանում հայտարարեց, որ ԱԺ-ն որպես Հայաստանի ժողովրդի օրինական և լեգիտիմ ներկայացուցիչ և առաջնային մանդատով օժտված միակ պետական ինստիտուտ, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իր դիրքորոշումը պետք է արտահայտի վերը նկարագրված խնդիրների և իրավիճակի կապակցությամբ: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Արարատ Միրզոյանի հայտարարությանը, նշեց, որ այս հայտարարությունն անհրաժեշտ էր և անհրաժեշտ էր գուց հիմա, երբ ավելի բյուրեղացել է խնդիրը և էմոցիոնալ ֆոնը, որի մեջ կարող էին մեղադրել ԱԺ նախագահին, իշխող խմբակցությանը, վերացել է: