Պարոն Բրայզան որոշել է ստանձնել Բաքվի խոսափողի դերը. «Իմ քայլի» պատգամավոր

«Պարոն Բրայզայի թուրքամետ կամ ադրբեջանամետ հայտարարությունների պակաս տարիներ շարունակ մենք չենք ունեցել և այժմ էլ պարոն Բրայզան որոշել է ստանձնել Բաքվի խոսափողի դերը»,-մեզ հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ հավելելով, որ այս ուղերձները ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման հետ են կապված: Նրա խոսքով՝ Բրայզայի խոսքում որևէ ծանրակշիռ փաստարկ չկար: