Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող Յուրա Մովսեսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին: «Շնորհավոր եմ, եղբայր: Գիտեմ, որ սա միայն սկիզբն է»,- իր Ինստագրամում գրել է Մովսիսյանը: Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Սասուոլո»-ին և հաղթեց 4:2 հաշվով: Մխիթարյանն իր նորամուտը տոնեց գոլով: Մխիթարյանը «Ռոմա»-ին է միացել մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա: Հայ կիսապաշտպանը «Ռոմա»-ում կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ: