Բոսնիա և Հերցեգովինայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Բոսնիա և Հերցեգովինայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Ֆուտբոլի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Հայաստանից կրած պարտությունից հետո հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Ռոբերտ Պրոսինեչկինը Հայաստանի հետ երևանյան խաղից հետո հայտնել է, որ Բոսնիա և Հերցեգովինան գլխավորել է Եվրոպայի առաջնության առաջնության մասնակցելու ակնկալիքով, սակայն իրեն դա չի հաջողվել: Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման 6-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Բոսնիա և Հերցեգովինային և հաղթեց 4:2 հաշվով: Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 12-ին արտագնա խաղում մրցելով Լիխտենշտեյնի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հետ: