Մեր հավաքականի կորիզը հանդիսացող ֆուտբոլիստների ֆուտբոլային կնքահայրը հենց Արմեն Գյուլբուդաղյանցն է

Մեր հավաքականի կորիզը հանդիսացող ֆուտբոլիստների ֆուտբոլային կնքահայրը հենց Արմեն Գյուլբուդաղյանցն է

ՀՖՖ մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին, ով հրաշալի արդյունքներ է ցույց տալիս չորս խաղ անընդմեջ ու իր գլխավորությամբ մեր թիմը ռեալ շանս է ստացել դուրս գալու խմբային փուլից: Մեր մարզիչն այն մարդկանցից է, ով չի սիրում շատ երևալ, չի սիրում, երբ ինքն է հայտնվում ուշադրության կենտրոնում, իսկ միակ բանը որ սիրում է՝ թիմին հաղթանակների տանելն է: Միայն տեսնեք, թե ինչ վիճակում է նա, երբ թիմը վատ է խաղում, կամ ինչ վիճակում է, երբ մերոնք հաղթում են: Գյուլբուդաղյանցին շատ են քննադատում ու դա նորմալ է, բայց ի պատիվ իրեն այդ քննադատությունները երբեք չանձնավորեց ու ամեն քննադատությունից քաղեց իր համար օգտակարը: Առիթը եկել է՝ ասեմ. Մեր հավաքականի կորիզը հանդիսացող ֆուտբոլիստների ֆուտբոլային կնքահայրը հենց նա է, նա է մարզել նրանց մեծ մասին մանկապատանեկան տարիքում ու դարձրել լուրջ ֆուտբոլիստ, հենց Գյուլբուդաղյանցն է այն մարդը, ով հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների մեծ մասի հնարավորությունների մասին գիտի ամեն ինչ, նույնիսկ ավելին, քան ֆուտբոլիստները: Տղեքը նրան հարգում են և նույնիսկ երբ ուժերը սպառվում են ուժերից վեր քայլ կատարելիս անում են դա նաև իրենց մարզչի համար: Սրանք փաստեր են, որոնց մասին երբեք չի խոսվել ու իրականում շատ դժվար է վիճակը բառերով նկարագրել: Իհարկե կարելի է անվերջ պնդել, որ պետք է ունենալ այլ մարզիչ, իհարկե կարելի է, կարելի է ունենալ նաև այլ խաղացող, այլ լրագրող, ֆեդերացիայի այլ աշխատակից, ամեն ինչ էլ կարելի է, բայց եկեք հիմա ու այս պահին հավատանք մեր թիմին, մեր մարզչին, ես հավատում եմ Գյուլբուդաղյանցին: Ի դեպ՝ շատ հուզիչ էր, երբ երեկ մերոնց հերթական գոլից հետո տեսախցիկները ֆիքսել են Գյուլբուդաղյանցի շուրթերի շարժումները ու հասկացվում է հետևյալ արտահայտությունը. «Այ մեռնեմ ձեզ»: Առաջ