Եվրո-2020․ Հայաստանն առայժմ 4-րդն է J խմբում

Եվրո-2020․ Հայաստանն առայժմ 4-րդն է J խմբում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2020-ի J խմբում 4-րդ տեղում է: Խմբային փուլի 5-րդ տուրից հետո առաջատարը մնում է Իտալիան, որը ոչ մի պարտություն չի կրել և ունի 15 միավոր: Երկրորդ տեղում 12 միավորով Ֆինլանդիան է, իսկ եռյակը 7 միավորով եզրափակում է Բոսնիա և Հերցեգովինան: Հայաստանի ընտրանին ունի 6 միավոր և խմբում 4-րդ տեղում է: 4 միավոր ունի Հունաստանը, իսկ Լիխտենշտեյնն առհասարակ միավոր չունի: 6-րդ տուրի խաղերը կկայանան սեպտեմբերի 8-ին: Հայաստանի ընտրանին Երևանում կընդունի Բոսնիա և Հերցեգովինային: Հունաստանը կխաղա Լիխտենշտեյնի, իսկ Ֆինլանդիան՝ Իտալիայի դեմ: