Ազատ ոճային 6 ըմբիշ կմասնակցի աշխարհի առաջնությանը

Ազատ ոճային 6 ըմբիշ կմասնակցի աշխարհի առաջնությանը

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը կմասնակցի 6 մարզիկով: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայտարարեց աշխարհի առաջնություն մեկնող հավաքականի կազմը: Մեդալների համար կպայքարեն՝ Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Լևան Բերիանիձեն (125 կգ): Աշխարհի առաջնությունն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 14-22-ը ղազախական Նուր-Սուլթան քաղաքում: Այն վարկանիշային է 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: