Կարմիր քարտն արդարացի չէր. Գևորգ Ղազարյան

Կարմիր քարտն արդարացի չէր. Գևորգ Ղազարյան

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը Իտալիայից կրած պարտությունը կապում է առաջին կեսի վերջում Ալեքսանդր Կարապետյանի ստացած կարմիր քարտի հետ: Lրագրողների հետ զրույցում Ղազարյանը շեշտեց, որ մրցավարն ավելի շատ հօգուտ Իտալիայի էր որոշումներ ընդունում: «Դժվար հանդիպում ստացվեց, բայց լավ մեկնարկ ունեցանք: Գոլ խփեցինք մեր ագրեսիվության շնորհիվ: Եթե չլիներ կարմիր քարտն, ապա գուցե խաղը կարող էր հաջող դասավորվել մեզ համար: Կարմիր քարտն արդարացի չէր»,-ասաց նա: Ավելի վաղ՝ ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունելով Իտալիային պարտվեց 1:3 հաշվով: Հայաստանը Եվրո-2020-ի ընտրական փուլի հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 8-ին՝ հյուրընկալելով Բոսնիա և Հերցեգովինային: Այդ խաղը կմեկնարկի 17:00-ին: