Մոսկվայի կենտրոնում բացել են «ռեկորդակիր դրոշը»

Մոսկվայի կենտրոնում բացել են «ռեկորդակիր դրոշը»

Ռուսաստանի դրոշի օրվա կապակցությամբ ֆլեշմոբ է անցկացվել Մոսկվայի կենտրոնում: Ռուսաստանի «եռագույն» բաճկոններ հագած հազար հինգ հարյուր մարդ բացել են Ռուսաստանի Դաշնության հսկա դրոշը: Սկզբում ակցիայի մասնակիցները բացել են մի կտավ, որը բաղկացած էր Ռուսաստանի քաղաքների և հասարակական կազմակերպությունների երկու հազար դրոշներից, այնուհետև պարզել են Ռուսաստանի դրոշը: Ֆլեշմոբը ընդգրկվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում`որպես ամենամեծ կտավ, որը պարունակում է Ռուսաստանի Դաշնության քաղաքապետարանների դրոշների պատկերները: Կտավի ընդհանուր մակերեսը 2541 քմ է: