Կադիրովը խնդրել է փոքրիկ մզկիթ կառուցել իր պատվին

Կադիրովը խնդրել է փոքրիկ մզկիթ կառուցել իր պատվին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը խնդրել է, որ իր մահից հետո ժողովուրդը հավաքվի և իր պատվին փոքր մզկիթ կառուցի: Այս մասին նա խոսել է «Չեչնիան այսօր» թերթին տված հարցազրույցում՝ գրում է lenta.ru-ն: Ըստ չեչեն առաջնորդի՝ հանրապետության բնակիչները ցանկանում էին իր անունով կոչել Եվրոպայի ամենամեծ մզկիթը՝ «Մուսուլմանների հպարտությունը», որի բացումը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին: «Եվ միայն ինձ մոտ կանգնած մարդիկ գիտեին, որ մզկիթը կկոչվի մարգարեի (Մուհամեդ)» անունով», - ասել է Կադիրովը: Նա նաև նշել է, որ իր մահից հետո կառուցվեքլիք փոքր մզկիթը հիանալի նվեր կլիներ: «Եվ այսպես, քանի դեռ մենք գոյություն ունենք, մենք կշարունակենք կառուցել մզկիթներ, դպրոցներ, մարզադահլիճներ», - հավելել է Կադիրովը: