Ո՞ր մասնագիտություններն են հարգի Գերմանիայում

Ո՞ր մասնագիտություններն են հարգի Գերմանիայում

Հրշեջները առավել հարգված են Գերմանիայի բնակչության շրջանում: Քաղաքացիական ծառայողների գերմանական արհմիության (DBB) անցկացրած հետազոտության համաձայն՝ սա միակ մասնագիտությունն է, որի ներկայացուցիչները հետևողականորեն վայելում են գերմանացիների ավելի քան 90%-ի վստահությունը: Երկրորդ տեղում առավել հարգվածների թվում բժիշկներն են, երրորդում` կրտսեր բժշկական անձնակազմը (բուժքույրեր, սանիտարներ): Առաջին հնգյակում տե են զբաղեցնում նաև ծերերին խնամող բուժանձնակազմը և ոստիկանները: Այս բոլոր մասնագիտությունների ներկայացուցիչները վստահություն են վայելում Գերմանիայում հարցվածների ավելի քան 80%-ի շրջանում՝ գրում է kommersant.ru-ն: Լավ արդյունքներ են ցույց տվել նաև աղբահավաքները (72%)՝ առաջ անցնելով օդաչուներից (71%) և համալսարանի դասախոսներից (69%): Հարցվածների կեսից ավելին չի վստահում լրագրողներին (40%), ավելի քիչ մարդիկ վստահում են պաշտոնատար անձանց (34%) և քաղաքական գործիչներին (16%): Առաջատար 3 մասնագիտությունները, որոնց ներկայացուցիչները բնակչության շրջանում նվազագույն վստահություն են վայելում, ապահովագրական ընկերությունների գործակալներն են (8%), գովազդային գործակալությունների (10%) և զանգերի կենտրոնների աշխատակիցները (13%):