Մոսկվայի մերձակայքում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռը դուրս է բերվել դաշտից

Մոսկվայի մերձակայքում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռը դուրս է բերվել դաշտից

Ural Airlines ավիաընկերության տեխնիկական ներկայացուցիչ Բորիս Բորկինը հայտնել է, որ A321 ինքնաթիռը, որը վթարային վայրէջք է կատարել Մոսկվայի մերձակայքում գտնվող Ժուկովսկի օդանավակայանի մոտակայքում, կհեռացվի մինչև օրվա վերջ: Միևնույն ժամանակ, վթարային տեղամասից դեպի ավտոճանապարհ արդեն տեղափոխվել է խցիկը`ամենամեծ մասը, որը մինչև վերջին պահը մնում էր դաշտում՝ գրում է TASS-ը: Տեխնիկական ներկայացուցիչը նշել է, որ ապամոնտաժման ընթացքում միակ դժվարությունը ծագել է վառելիքի արտահոսքի ժամանակ, քանի որ ինքնաթիռում կար 15 տոննա վառելիք: Фото © LIFE Фото © LIFE