Մակրոնը հայտնել է G7-ի գլխավոր խնդիրն ու նպատակները

Մակրոնը հայտնել է G7-ի գլխավոր խնդիրն ու նպատակները

Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնն ասել է, թե նրա կարծիքով ինչ խնդիրներ են ծառացած G7-ի գագաթնաժողովի առջև, որը տվյալ պահին մեկնարկում է Ֆրանսիայում, հաղորդում է Reuters-ը։ Մակրոնի խոսքով՝ գագաթնաժողովի գերխնդիրը խաղաղությունը պաշտպանելը և կայունությունն ապահովելն է։ Կքննարկվեն Սիրիայի, Ուկրաինայի, Լիբիայի, Իրանի հարցերը։ Ֆրանսիայի նախագահը մաղթել է, որ քննարկումները համաձայնագրերով ավարտվեն։ «Ես կցանկանայի, որ մենք օգտակար համաձայնագրեր ձեռք բերեինք, պաշտպանեինք աշխարհը և խուսափեինք սրացումներից»,-ընդգծել է Մակրոնը։ Ըստ Մակրոնը՝ գագաթնաժողովի առաջին նպատակն է մյուսներին համոզել, որ առևտրային լարվածությունն աշխարհում վատ է անդրադառնում բոլորի վրա։ Երկրորդ, կողմերը պետք է քննարկեին կլիմայի, մասնավորապես՝ հրդեհների հետ կապված խնդիրները։