Թրամփը կնոջ հետ ժամանել է G7-ի գագաթնաժողովին

Թրամփը կնոջ հետ ժամանել է G7-ի գագաթնաժողովին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անձնական ինքնաթիռով Ֆրանսիա է ժամանել՝ G7 գագաթնաժողովին մասնակցելու համար, հաղորդում է The Sun-ը։ Նշվում է, որ Թրամփի հետ է նաև կինը՝ Մելանյան։ ԱՄՆ առաջին տիկինն ինքնաթիռից դուրս է եկել մուգ ակնոցով և կոկտելային դեղին զգեստով։ Նա ամուսնուց հետո դուրս է եկել ինքնաթիռից և գրեթե չի ժպտացել։ Հայտնի է, որ Թրամփին և նրա կնոջը դիմավորել է պատվո պահակախումբը, որից հետո զույգը զրահապատ մեքենայով հեռացել է։