Կիմ Չեն Ընը սիրում է հրթիռներ փորձարկել․ Թրամփը՝  Փհենյանի նոր հրթիռային փորձարկումների մասին

Կիմ Չեն Ընը սիրում է հրթիռներ փորձարկել․ Թրամփը՝ Փհենյանի նոր հրթիռային փորձարկումների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այնպես չի նայում Հյուսիսային Կորեայի՝ հրթիռ փորձարկելուն, ինչպես մյուս երկրները։ «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Դա միշտ կարող է փոխվել։ Բայց տեսնենք, թե ինչ կլինի։ Կիմ Չեն Ընը բավականին անկեղծ է ինձ հետ՝ ինչպես ինձ է թվում։ Նա սիրում է հրթիռներ փորձարկել։ Բայց մենք երբեք չենք արգելել փոքր հեռահարության հրթիռները։ Մենք մեկ մեծն ենք փորձարկել վերջերս, եթե նկատել եք»,-G7 գագաթնաժողովի մեկնելուց առաջ ԱՄՆ առաջնորդը հայտարարել է լրագրողներին։ https://www.youtube.com/watch?v=3pOCo6J5uoI&feature=youtu.be