Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել ֆրանսիական գինիների նկատմամբ

Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել ֆրանսիական գինիների նկատմամբ

Վաշինգտոնը կարող է մաքսատուրքեր սահմանել ֆրանսիական գինիների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ դա կարող է պատասխան քայլ դառնալ Փարիզի սահմանած թվային հարկին, որը մասնավորապես աղերսվում է ամերիկյան ընկերություններին։ «Ես չեմ ցանկանում, որ Ֆրանսիան հարկեր սահմանի մեր ընկերությունների դեմ, դա շատ անարդար է։ Եթե նրանք դա անեն, մենք նրանց գինիներից այնպիսի ծավալի հարկեր կգանձենք, ինչպիսին նախկինում երբեք չեն տեսել»,-նշել է նա։