Ֆրանսիան Հունաստանին օժանդակություն է խոստացել՝ Կիպրոսի մերձակայքում Թուրքիայի գործողությունների պատճառով

Ֆրանսիան Հունաստանին օժանդակություն է խոստացել՝ Կիպրոսի մերձակայքում Թուրքիայի գործողությունների պատճառով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է դիտարկել անվտանգության ոլորտում Հունաստանի հետ համագործակցության տարբերակները՝ հերթական անգամ քննարկելով Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի հորատման և երկրագիտական-հետախուզական աշխատանքները։ Այս հայտարարությամբ Մակրոնը հանդես է եկել Հունաստանի նոր վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպումից առաջ, որը պաշտոնական այցով Փարիզ է ժամանել։ «Արևելյան Միջերկրայքում Հունաստանը բախվում է լարվածության տարբեր դրվագների հետ։ Ես ուշադրությամբ հետևում եմ իրադարձությունների զարգացմանը և համերաշխություն եմ հայտնում։ Մասնավորապես՝ դրանք Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի գործողություններն են։ Եվրամիությունը և Ֆրանսիան այդ հարցի շուրջ թուլություններ թույլ չեն տա, մենք կքննարկենք համագործակցության լրացուցիչ հնարավորությունները, որոնք կարող ենք առաջարկել դրա հետ կապված»,-ասել է Մակրոնը։