Թուրքիան Իդլիբ զրահատեխնիկա է տեղափոխել

Թուրքիան Իդլիբ զրահատեխնիկա է տեղափոխել

Թուրքիան հավելյալ զինուժ է Սիրիա տեղափոխել։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Այսպես, նշվում է, որ հյուսիս-արևմուտք՝ Իդլիբի շրջան, զրահատեխնիկա, զինծառայողներ և զինամթերք է տեղափոխվել։ Բացի այդ, դեէսկալացիայի գոտում Անկարան ամրապնդում է դիտակետերը։