Բրազիլիայի մշակույթի նախարարը լքել է պաշտոնը՝ ԼԳԲՏ ֆիլմերի համար միջոցներ հատկացնել հրաժարվելու պատճառով

Բրազիլիայի մշակույթի նախարարը լքել է պաշտոնը՝ ԼԳԲՏ ֆիլմերի համար միջոցներ հատկացնել հրաժարվելու պատճառով

Բրազիլիայի մշակույթի նախարար Էնրիկե Պիրեսը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ նախագահ Ժաիր Բոլսոնարուն դադարցրել է ԼԳԲՏ թեմայով ֆիլմարտադրությանը միջոցներ հատկացնել, հաղորդում է Folha de Sao Paulo-ն։ Նրա խոսքով՝ ինքը հեռանում է, որովհետև կողմ է ազատ արտահայտմանը։ «Ես չեմ ընդունում այն, որ մշակույթը կարող է ֆիլտրեր ունենալ»,-ընդգծել է Պիրեսը։ Նշվում է, որ երկրի նախագահը բազմիցս դեմ է հանդես եկել միասեռականությանը և հայտարարել, որ չէր կարողանա սիրել որդուն, եթե վերջինը միասեռական լիներ։