Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը Փոմփեոյին «թունավոր բույս» է անվանել

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը Փոմփեոյին «թունավոր բույս» է անվանել

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Լի Յոն Հոն քննադատել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի խոսքը Փհենյանի դեմ պատժամիջոցների մասին և նրան ամերիկացի դիվանագետների շրջանում «թունավոր բույս» անվանել։ Այս մասին ասվում է ԱԳ նախարարի հայտարարությունում, որը տարածել է Կորեայի կենտրոնական հեռագրային վարչությունը։ «Փոմփեոն միակ թունավոր բույսն է մնում ամերիկացի դիվանագետների շրջանում։ Եթե Փոմփեոն աղճատում է փաստերը և վերականգնում հին պատժամիջոցները, պարզ է դառնում, որ նրան պակասում է ռացիոնալ մտածողությունը։ Նա բանակցային ուղու վրա մռայլ ստվեր նետող չարագործ է»,-հայտարարել է Լի Են Հոն։ Նա նաև ընդգծել է, որ Կորեական թերակղզու միջուկային խնդրի նախաձեռնողը ԱՄՆ-ն է և չի նպաստում դրա լուծմանը։