Սպիտակ տունը որոշել է հրաժարվել օտարեկրյա պետություններին օգնությունը կրճատելու ծրագրերից

Սպիտակ տունը որոշել է հրաժարվել օտարեկրյա պետություններին օգնությունը կրճատելու ծրագրերից

ԱՄՆ-ի վարչակազմը որոշել է հրաժարվել օտարերկրյա պետություններին օգնությունն ավելի քան 4 մլրդ դոլարով կրճատելու ծրագրերից, հաղորդում է Politico պարբերականը։ Պարբերականը նշում է, որ այդ գաղափարին դեմ են դուրս եկել երկու կուսակցությունների օրենսդիրները։ Իսկ ֆինանսերի նախարար Սթիվեն Մնուչինը և պետքարտուղար Մայք Փոմփեոն նախագահ Դոնալդ Թրամփին զգուշացրել են, որ կրճատումները կարող են վնասել ազգային անվտանգությանը։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սպիտակ տան վարչական-բուջետային վարչությունը մտադիր է դիմել Կոնգրեսին՝ խնդրելով չեղարկել կայացրած որոշումը՝ Միջազգային զարգացման ԱՄՆ-ի գործակալությանը 2․3 մլրդ դոլար տրամադրելու և 2 մլրդ դոլար պետքարտուղարությանը հատկացնելու հետ կապված։