Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Ջոնսոնը ոտքը դրել է սեղանին

Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Ջոնսոնը ոտքը դրել է սեղանին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ, ոտքը դրել է սեղանին: Համապատասխան լուսանկարը հայտնվել է լրատվամիջոցներում: Բանակցությունների ժամանակ Ջոնսոնը հայտարարել է, որ ցանկանում է Եվրամիության հետ Brexit-ի վերաբերյալ նոր համաձայնագիր կնքել, ինչին ի պատասխան Մակրոնն ասել է, որ վերանայված համաձայնագիրը չի կարող հեռանալ նախկինում համաձայնեցված պայմաններից, որոնք մերժվել են բրիտանական խորհրդարանի կողմից: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Ձայնը: «Ես ուզում եմ բացարձակ հստակ ասել, որ ես ուզում եմ պայմանագիր կնքել,- ասել է Ջոնսոնը:- Կարծում եմ, որ մենք կարող ենք պայմանագիր կնքել, և լավ պայմանագիր»: Մակրոնը պատասխանել է. «Մենք պետք է հարգենք արդեն իսկ համաձայնեցված պայմանները»: Ջոնսոնի խոսքերով, նրան շատ է ոգեշնչել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ երեկվա զրույցը: Մեծ Բրիտանիայի վարչապետը կարծում է, որ եթե կողմերը գործեն «ակտիվ և ստեղծագործ մոտեցում ցուցաբերեն», ապա մինչև հոկտեմբերի 31-ը կհասցնեն նոր համաձայնագիր կնքել: Հաղորդվում է, որ Ջոնսոնը հավաստիացրել է Մակրոնին, որ Մեծ Բրիտանիան ոչ մի դեպքում չի վերականգնի Միացյալ Թագավորության մաս կազմող և ԵՄ-ի կազմում գտնվող Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի հետ կոշտ սահմանը: Նրա խոսքերով, սահմանային խնդիրները լուծելու համար կան պատրաստի տեխնիկական լուծումներ: На встрече с Макроном Джонсон поставил ногу на стол: фото - Фото https://www.youtube.com/watch?v=58LIv5cn7_M&feature=youtu.be