Թրամփը Դանիայի դեմ նոր պահանջներ է առաջ քաշել

Թրամփը Դանիայի դեմ նոր պահանջներ է առաջ քաշել

ԱՄՆ նախագահի և Դանիայի միջև, որոնք վերջին օրերին բախվել էին Գրենլանդիան գնելու Թրամփի մտադրության պատճառով, հինգշաբթի, օգոստոսի 22-ին նոր վեճ է ծագել՝ սկանդինավյան երկրի պաշտպանական ծախսերի վերաբերյալ՝ գրում է korrespondent.net-ը: Այսպիսով, չորեքշաբթի օրը Թրամփը հանդիմանել է Դանիային՝ պաշտպանությանը ՀՆԱ-ի միայն 1,35%-ը հատկացնելու համար: Մինչդեռ, համաձայն պայմանավորվածության, Դաշինքի անդամները նպատակ են դրել հասնելու ՀՆԱ-ի 2% -ի ցուցանիշին: «Ի գիտություն՝ Դանիայի ներդրումը ՆԱՏՕ-ում կազմում է ՀՆԱ-ի միայն 1,35%-ը: Այն հարուստ երկիր է և պետք է հատկացնի 2%: Մենք պաշտպանում ենք Եվրոպան, բայց ՆԱՏՕ-ի 28 երկրներից միայն 8-ն է հասել 2%-ի»,- գրել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում: Ի պատասխան՝ Դանիայի նախկին վարչապետ Լարս Լյուկե Ռասմուսենը հինգշաբթի օրը քննադատել է Թրամփին՝ այդ հայտարարության համար: Նա ասել է, որ պաշտպանության համար պատրաստակամությունը միայն ծախսված գումարի չափը չէ: Ռասմուսենի մեկնաբանությունն ավելի է խորացրել լարվածությունը Դանիայի և ԱՄՆ-ի միջև, որն առաջացել է այն բանից հետո, երբ Թրամփը չեղյալ հայտարարեց իր այցը այդ երկիր՝ Դանիայի վարչապետի՝ Գրենլանդիայի վաճառքի վերաբերյալ բանակցությունները մերժելու պատճառով: Թրամփը նշել է, որ Մեթե Ֆրեդրիկսենը «անհաճո» է դրսևորել իրեն, երբ Գրինլանդիան գնելու իր ծրագիրը «անհեթեթություն» է կոչել: