Դանիայում արհեստական կղզի կհայտնվի բացառապես երիտասարդության համար

Դանիայում արհեստական կղզի կհայտնվի բացառապես երիտասարդության համար

Դանիայի ազգային սկաուտական կազմակերպությունը այս շաբաթվա վերջին կբացի երկրում առաջին կղզին, որը նախատեսված է բացառապես երիտասարդների համար՝ գրում է comments.ua-ը: Կղզու տերերը՝ Det Danske Spejderkorps-ի սկաուտները, հույս ունեն, որ մինչև 2023 թվականը նրան այցելելու են 15-ից 25 տարեկան մոտ 100 հազար երիտասարդներ: Այս պահին կղզու վերականգնման համար ծախսվել է 25 միլիոն եվրո։ Այն աշխարհում առավել կանաչապատ արհեստական կղզին է: Կղզում մոտ հազար կամավորներ սոցիալական, ուսուցողական միջոցառումներ կկազմակերպեն, կանցկացնեն տարբեր դասընթացներ, համերգներ, բանավեճեր և մրցույթներ: Կղզու սեփականատերերը կարծում են, որ նման նախաձեռնությունը կօգնի երիտասարդներին ավելի շատ սոցիալական պատասխանատվություն վերցնել այն համայնքներում, որտեղ նրանք ապրում են: