Դայվերները պատմել են «Տիտանիկի» սարսափելի վիճակի մասին

Դայվերները պատմել են «Տիտանիկի» սարսափելի վիճակի մասին

Օգոստոսի սկզբին հետազոտողների խումբը հինգ սուզում է իրականացրել, որի արդյունքում լուրջ վնասվածքներ է հայտնաբերել «Տիտանիկ»-ի վրա՝ կապված միկրոօրգանիզմների և կոռոզիայի ազդեցության հետ: Արշավախումբը 14 տարում առաջինն էր, ո նավի բեկորների զննում է իրականացրել մարդու մասնակցությամբ, հաղորդվում է Atlantic Productions ընկերության կայքում: Սուզումների ժամանակ պատմության մեջ առաջին անգամ «Տիտանիկի» 4K ձևաչափով նկարներ են արվել: Ստեղծվել է նաև նավի մանրակրկիտ 3D մոդելը: «Տիտանիկն» իր առաջին և միակ ուղևորության է մեկնել 1912-ի ապրիլի 10-ին: Ապրիլի 14-ին ուշ երեկոյան ուղևորատար նավը, որը համարվում էր աշխարհում ամենամեծը, բախվել է սառցաբեկորին, այնուհետև խորտակվել: Վթարի հետևանքով զոհվել է 1.496 մարդ: Փրկված 700 ուղևորներին վերցրել է «Կարպատիա» շոգենավը: «Տիտանիկի» բեկորները գտնվում են ավելի քան 3700 մ խորության վրա: https://twitter.com/AtlanticProds/status/1164218713194864641?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1164218713194864641&ref_url=https%3A%2F%2Flife.ru%2Ft%2F%25D0%25BD%25D0%25BE%25D0%25B2%25D0%25BE%25D1%2581%25D1%2582%25D0%25B8%2F1237424%2Fdaiviery_rasskazali_o_shokiruiushchiem_sostoianii_titanika